Անկարան պատրաստվում է բալիստիկ հրթիռների արտադրության

Անկարան պատրաստվում է բալիստիկ հրթիռների արտադրության

PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանունակության ավելացման միջոցների շրջանակներում Անկարան պատրաստվում է սկսել առաջին թուրքական բալիստիկ հրթռիների արտադրությունը, որպեսզի դիմակայի ազգային անվտանգության ցանկացած սպառնալիքի, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:

Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական խորհուրդը մշակել է SOM անվամբ հրթիռ 300 կմ գործողության հեռավորությամբ:

ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Հնդկաստանը մտնում են երկրների ցուցակի մեջ, որոնք ունեն հեռահար գործողության ՀՕՊ և բալիստիկ հրթիռների համակարգեր:

Պաշտպանության ծախսերի ավելացման պատճառների շարքում Թուրքիան նշել է մշտապես փոխվող տարածաշրջանի աճող սպառնալիքներն Արաբական գարնան հետևանքով առաջացած անորոշության պայմաններում, ինչպես նաև Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ճգնաժամը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---