ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿՆ Է` ՍԹԱՓՎԵԼԸ 9 մարտի 2005 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը մեկն է` սթափվելը: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Ցավալի է, որ չեն ստեղծվել սթափարաններ պետական եւ քաղաքական գործիչների համար»,- ավելացրել է նա: Նրա խոսքերով` անշուշտ, զիջումների ամբողջ համակարգը կարող է հիմնվել միայն դրանց փոխադարձության եւ համեմատական հավասարակշռության վրա: «ինչո՞ւ համեմատական: Այն պարզ պատճառով, որ դրանք հաճախ կարող են լինել տարբեր ոլորտներից, ասիմետրիկ, այսինքն` չեն չափվում միատեսակ միավորներով»,- նշել է ռուս դիվանագետը: Պատասխանելով այն հարցին, թե տարբերություն կա՞ Իլհամ եւ Հեյդար Ալիեւների միջեւ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքականություն վարելու հարցում, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ Հեյդար Ալիեւը մանեւրելու ավելի մեծ տարածք ուներ, չնայած չկարողացավ օգտագործել այդ հնարավորությունը Փարիզում եւ Քի Վեսթում: Իլհամ Ալիեւի համար ընդդիմախոսների հետ պայմանավորվածության գնալն առավել վտանգավոր է, առավել ռիսկային: Այդ պատճառով, իրեն ապահովագրելով պայմանավորվածությունների հանգելուց, նա մի շարք հարցերում ավելի կոշտ դիրքորոշում է ընդունել, քան հայրը: Օրինակ` սկսել է Լեռնային Ղարաբաղը համարել գրավյալ տարածք, չնայած այն հակամարտության կողմ է: «Իմ ընկալմամբ` Լեռնային Ղարաբաղը միանշանակ հակամարտության կողմերից մեկն է, նրա սուբյեկտը եւ, ցավոք, ոմանց համար նաեւ օբյեկտը: Սակայն` մինչեւ հակամարտության կարգավորումը, ոչ ավելի»,- ընդգծել է Վ.Կազիմիրովը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից |