«Հրապարակ». Ծառուկյանի և Քոչարյանի միջև «անհասկացողության անջրպետը» գնալով խորանում է

«Հրապարակ». Ծառուկյանի և Քոչարյանի  միջև «անհասկացողության անջրպետը» գնալով խորանում է

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ վերջնականորեն հաստատվում են լուրերը, որ Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջև «անհասկացողության անջրպետը»:

Ծառուկյանն այսուհետ իրեն համարում է ինքնուրույն խաղացող և տևական ժամանակ է, ինչ փորձում է դուրս գալ Քոչարյանի ազդեցության դաշտից: Պրոցեսն, ըստ թերթի հավաստի աղբյուրի, սկսվել է այն պահից, երբ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում հավաքեց 450 հազար ձայն: Նրան փորձագետները և իմիջմեյքերները ներշնչել են, որ այդ կապիտալով ինքը կարող է զերծ մնալ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ազդեցությունից և իր սեփական խաղը սկսել:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---