ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԶՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի` ԶՈՒ Եվրոպայում տեղակայված զորքերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Ուոլդը, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռազմատեխնիկական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը, քննարկել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հակամարտություններին առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլի եւ հնարավոր զարգացումների մասին: Չարլզ Ուոլդը այդ առնչությամբ նշել է, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի համար կարեւոր է խաղաղության եւ կայունության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---