ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 12 ՀԱՅ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՑ ՀԱՂԹԵԼ ԵՆ 9-Ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Գլենդեյլում տեղի են ունեցել քաղաքապետարանի ընտրություններ: Թեկնածուների թվում մեծ թվով հայեր են եղել, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:Հայ համայնքի համար մեծ իրադարձություն էր ընտրությւոններում Արտաշես Քասախյանի վստահ հաղթանակը, որն ընտրվել է քաղաքապետարանի գրագրի պաշտոնում: Նշենք, որ այդ պաշտոնի ընտրությունները վերջին անգամ անցկացվել են 1929 թվականին: Քասախյանը, որը Գլենդեյլի Հայ դատի հանձնախմբի աջակցությունն էր վայելում` շրջանցել է 9 հավակնորդների եւ հաղթել ձայների մեծ տարբերությամբ` 5714: Քաղաքապետական խորհրդում ընտրվել են հետեւյալ չորս թեկնածուները. Արա Նաճարյան` 8362 ձայն (10,4%), Պապ Եուսեֆյանը` 7230 (9%), Ֆրենկ Քուինթերոն` 7119 (8,8%), Դեյվ Ուիվերը` 6574 (8,2%): Գանձապահի պաշտոնում ընտրվել է Ռոնալդ Բորուքին` 12140 ձայն (64,6%): Գլենդեյլի քոլեջի վարչության անդամներ են դարձել Վիկտոր Քինգը` (ձայների 30,2%), Արմինե Հակոբյանը` (28,3%), Անիտա Քուինոնեզ Գաբրիելյանը` (26,5%), իսկ կրթական խորհրդի անդամներ` Գրեգ Գրիգորյանը` (19,9%), Չաք Սամբարը` (14,5%) եւ Ջոյլին Ք. Ուեկները` (14,5%): Ընդհանուր առմամբ, ընտրություններում Գլենդեյլի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող 12 թեկնածուներից հաղթել են 9-ը:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---