ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ԴԱՐՁԱՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԸ, ԹԵԵՎ ՄԵՆՔ ՉԷԻՆ ԱՅՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼ20 ապրիլի 2005 - 08:46 AMT PanARMENIAN.Net - «Նշելով 90-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները` մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին: Եվ դա անում ենք կրկնակի ցավով, քանի որ դեռ պայքարում ենք կատարված հանցագործության միջազգային ճանաչման համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ: Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ: «Առաջին համաշխարհային պատերազմը` աշխարհի վերաբաժանման իր գլոբալ շահերով եւ նրան հաջորդած 20-րդ դարի մեծ գաղափարախոսական դիմակայությունը դարձան հայ ժողովրդի օրինական իրավունքների ճանաչման գլխավոր խոչընդոտները: Մենք դարձանք առաջին աշխարհամարտի զոհը, թեեւ մե՛նք չէինք այն սանձազերծել: Հիշելու մեր իրավունքն, իր հերթին, զոհը դարձավ սառը պատերազմի, թեեւ մենք չէինք նրա հեղինակները: Երբ իրագործվեց հայերի բնաջնջման ծրագրված քաղաքականությունը «ցեղասպանություն» տերմինը դեռեւս գոյություն չուներ: Չկար նաեւ այդ հասկացության բնորոշումը: Չկային միջազգային կառույցներ, որ կարող էին քննարկումների հարթակ դառնալ` ցեղասպանության հանցագործությանը համատեղ հակահարված հասցնելու համար: Իհարկե, աշխարհը փոխվում է: Ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդկությունը դասի ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործությունների շարքին` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ժամանակ պահանջվեց, որպեսզի տերությունների աշխարհաքաղաքական շահերին չզոհաբերվեն հիմնարար մարդասիրական արժեքները: Որ բարոյականությունը դառնա քաղաքակիրթ աշխարհի արտաքին քաղաքականության բաղադրիչ: Այս ճշմարտությանը տանող ճանապարհը ողբերգական էր բազմաթիվ ժողովուրդների համար: Հայերի համար այդ ճանապարհի գինը մեկ ու կես միլիոն մարդկանց կյանքն էր»: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |