Հունաստանի ղեկավարությունը վստահ է, որ երկիրը կհաղթահարի ճգնաժամը

Հունաստանի ղեկավարությունը վստահ է, որ երկիրը կհաղթահարի ճգնաժամը

PanARMENIAN.Net - Հունաստանի ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկիրը կհաղթահարի ճգնաժամը, ինչպես դա եղել է նախկինում: Այդ մասին հայտարարել են նախագահ և վարչապետ Կարոլոս Պապուլիասն ու Անտոնիս Սամարասը Սալոնիկում՝ քաղաքը թուրքերից ազատագրելու 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Սա մեծ օր է մեր հպարտ ժողովրդի համար, որ միշտ հաղթահարել է մեծ ճգնաժամեր, դրսևորելով քաջություն, բարձր բարոյական հատկանիշներ, ինքնամոռացում և ազատության ու առաջընթացի ձգտում»,-ասել է Պապուլիասը: «Մենք Հունաստանը կրկին հարգանքի արժանի կդարձնենք»,-ասել է Սամարասը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---