Հայտնի են դարձել Հայաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոնների անունները![]() 29 հոկտեմբերի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի ՀՄՄ մարզադահլիճում տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, մասնակցել են 16 թիմերի 108 մարզիկներ, որոնցից 11-ը հանդես են եկել կանանց առաջնությունում: Տղամարդկանց պայքարում հաղթողներ են դարձել Արթուր Վարդանյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը (66 կգ), Սուրիկ Գառնիկյանը (73 կգ), Մհեր Կարապետյանը (81 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) և Ազատ Աբրահամյանը (+ 100 կգ): Հայաստանի կանանց չեմպիոններ են հռչակվել Երջանիկ Կարապետյանը (52 կգ), Ռոզա Խաչատրյանը (57 կգ), Գայանե Խաչատրյանը (63 կգ) և Աննա Գևորգյանը (+ 63): ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |