Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը կժամանի Հայաստան29 հոկտեմբերի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, հայկական կողմը Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիա պաշտոնական նամակ է ուղարկել, որտեղ տրվել են անվտանգության երաշխիքներ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, և Ադրբեջանը ցանկություն էր հայտնել մասնակցել այդ մրցաշարին: «Մենք ստացել ենք Ադրբեջանի մասնակցության հայտը: Հայաստանում ելույթ կունենան վեց ադրբեջանցի բռնցքամարտիկներ, իսկ պատվիրակությունը կազմված կլինի տասը հոգուց»,- նշեց Մարտիրոսյանը: Նա նաև ավելացրեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 70 երկրների բռնցքամարտիկներ: Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 25- ից դեկտեմբերի 8-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |