ՀԺ. Հովիկ Աբրահամյանը դարձյալ պնդում է, որ Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից

ՀԺ. Հովիկ Աբրահամյանը դարձյալ պնդում է, որ Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այս օրերին Չեխիայում է, երեկ «Ազատության» ռ-կ-ի հարցին՝ ուժի մե՞ջ է անցյալ տարի կոալիցիոն 3 ուժերի միջև ստորագրված հուշագիրը, ինչը ենթադրում է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, պատասխանել է, թե այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի մեջ կմտնի գործող նախագահի հետ։ «Իմ ցանկությունն է, որ ԲՀԿ-ն նաև սատարի Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որն ընտրվի մեծ տոկոսներով։ Իհարկե, ես չեմ էլ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին։ Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեմ գցում, բայց չեմ էլ տեսնում»,– ասել է ԱԺ նախագահը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---