ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում Էլինա Դանիելյանը 2476 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը

ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում  Էլինա Դանիելյանը 2476 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի կանանց հոկտեմբերյան վարկանիշում հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2476 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը, ով ունի 2457 միավոր, 34-րդ հորիզոնականում է:

Վարկանիշը գլխավորում է հունգարացի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը 2705 միավորով, 2-րդ տեղում 2610 միավորով Գամպի Կոներուն է (Հնդկաստան), երրորդ տեղում՝ Հոու Յիֆանը (Չինաստան) 2606 միավորով:

Աշխարհի ուժեղագույն պատանի շախմատիստների վարկանիշում 2580 միավորով 21-րդ տեղում է մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը: Կարեն Գրիգորյանը 2508 միավորով 46-րդ տեղում է, Հովհաննես Գաբուզյանը՝ 52-րդ (2500 միավոր): Առաջին տեղում իտալացի Ֆաբիանո Կարուանան է 2786 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---