Մահմեդական քարոզիչն արտաքսվել է Ֆրանսիայից հակասեմական քարոզի համար

Մահմեդական քարոզիչն արտաքսվել է Ֆրանսիայից հակասեմական քարոզի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանություններն արտաքսել են ծայրահեղական մահմեդական քարոզիչ Մոհամմեդ Համամին հակասեմական արտահայտությունների համար, հայտնում է Լենտա.ռու-ն՝ Ֆրանսիայի ՆԳՆ կայքի վրա հղումով:

77-ամյա Համամին քարոզում էր Փարիզի Օմարի մզկիթում: Հոկտեմբերի 31-ին նա արտաքսվել է Թունիս:

Հրապարակային քարոզից բացի, Համամին անհավատների դեմ սրբազան պատերազմի կոչ էր անում, ինչպես նաև արդարացնում էր կանանց հանդեպ բռնությունն ու մարմնական պատիժը՝ մասնավորապես, դավաճանության համար առաջարկելով կանանց ծեծի ենթարկել մինչև մահը:

Ֆրանսիան նրա ներկայությունն երկրում սպառնալիք է համարում ֆրանսիական հասարակությանն ու ազգային անվտանգությանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---