Իվանիշվիլին հատուկ ներկայացուցիչ է նշանակել ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով

Իվանիշվիլին հատուկ ներկայացուցիչ է նշանակել ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հինգշաբթի քաղաքագետ և դիվանագետ Զուրաբ Աբաշիձեին նշանակել է վարչապետի հատուկ ներկայացուցիչ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով:

Նոր պաշտոն սահմանելու իր մտադրության մասին Իվանիշվիլին հայտարարել է հինգշաբթի կառավարությունում ճեպազրույցի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է կարողանան հարաբերություններ հաստատել մեր մեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ, քանի որ մեր երկրների հարաբերությունների պատմությունը շատ երկար է: Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերություններն ու նոր որակ հաղորդենք դրանց»,-Իվանիշվիլիի խոսքն է մեջբերում «Նովոստի-Գրուզիան»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---