Ա.ՍՄԲԱՏՅԱՆ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆԱԽԿԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ

PanARMENIAN.Net - «Ես համաձայն եմ, որ ԱՊՀ-ն, որպես անցումային շրջանի կառույց, աստիճանաբար հեռանում է պատմությունից եւ տեղը զիջում է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ ուղղակի հարաբերություններին»,-հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը OpenArmenia.com կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, ԽՍՀՄ փլուզումից հետո, բոլոր հանրապետությունները ցրվեցին, եւ արդեն մի քանի տարի է, ինչ փորձեր են արվում անդամակցելու նոր միության: Սակայն, երեւի, նախկին մտածելակերպի ճնշումը բավականին մեծ է, իսկ այսօր անհնար է պետությունների ընկերակցություն նախկին մտածելակերպով: Հարկավոր է նորովի կառուցել հարաբերությունները` պահպանելով ընդունված նորմերն ու սկզբունքները, նշել է հայ դիվանագետը:


 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---