Մոտ 500 եվրապաշտոնյաներ բողոքի ակցիա են անցկացրել ԵՄ բյուջեի կրճատման դեմ

Մոտ 500 եվրապաշտոնյաներ բողոքի ակցիա են անցկացրել ԵՄ բյուջեի կրճատման դեմ

PanARMENIAN.Net - Մոտ 500 եվրոպական պաշտոնյաներ բողոքի ակցիա են անցկացրել Եվրամիության բյուջեի կրճատման դեմ, ինչը պահանջում են ԵՄ առաջատար երկրները: Պաշտոնյաները ցույց են անցկացրել Եվրահանձնաժողովի շենքի մոտ՝ պահանջելով ավելացնել ԵՄ բյուջեն և հրաժարվել միության ինստիտուտների ծառայողների աշխատավարձերը կրճատելուց:

«ԵՄ երկրները պետք է քաջություն ունենան ասել իրենց հարկատուներին, որ ԵՄ բյուջեի կրճատումն ավելի թանկ կարժենա, քանի որ կնշանակի միասնական Եվրոպայի թուլացում»,- լրագրողներին հայտարարել են ակցիայի կազմակերպիչները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---