Էրիսլենդի Լարա. Վանեսը լավ բռնցքամարտիկ է, բայց ես գիտեմ, որ հաղթել եմ այդ մարտում![]() 12 նոյեմբերի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Վանես Մարտիրոսյան-Էրիսլենդի Լարա մենամարտն ավարտվել է ոչ ոքի, քանի որ 9-րդ ռաունդում նրանք բախվել են գլուխներով, և Մարտիրոսյանի աչքի վերևը պատռվել է: Բժիշկներն արգելել են հայ բռնցքամարտիկին շարունակել մենամարտը: Մարտն ավարտվել է 86:85, 84:87 և 86:86 հաշվով: Լարան, սակայն, կարծում է, որ հաղթանակ է տարել. «Վանեսը լավ բռնցքամարտիկ է, բայց ես գիտեմ, որ ես հաղթել եմ այդ մարտում»: Այդ զույգի հաղթողը պետք է հանդիպեր WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: Բայց քանի որ ոչ ոք հաղթանակ չի տարել, հնարավոր է, կայանա հանդիպում ռևանշ: «Ես հիմա ինձ լավ եմ զգում, և առաջիկայում կպահանջեմ Լարայի հետ հանդիպում ռևանշ»,- ասել է Մարտիրոսյանը: «Ես դեմ չեմ ռևանշ անցկացնել թեկուզ հիմա: Եթե չկանգնեցնեին մարտը, ես հաղթանակ կտանեի Վանեսի նկատմամբ»,- Լարայի խոսքերը հաղորդում է boxingscene.com-ը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |