Այժմ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից

Այժմ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից:

Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը և հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաև SMS հաղորդագրությունների համար: Հեռախոսն ապահովում է քաղաքային և բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում և թույլ է տալիս պահպանել հեռախոսահամարը նոր բնակարան կամ գրասենյակ տեղափոխվելիս, ինչպես նաև ուղարկել և ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախոսով` չհրաժարվելով նախկին քաղաքային համարից: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---