Իրանը պատրաստվում է համալիր կառուցել միջուկային սինթեզի համար

Իրանը պատրաստվում է համալիր կառուցել միջուկային սինթեզի համար

PanARMENIAN.Net - Իրանը շուտով կսկսի միջուկային սինթեզի համար նախատեսված համալիրի կառուցումը, հայտարարել է ISNA-ն:

Սինթեզի միջուկային ռեակցիան երկու ատոմային միջուկների միացման գործընթացն է նոր, ավելի ծանր միջուկի կազմավորմամբ:

Նոր միջուկից բացի սինթեզի արդյունքում առաջանում են նաև տարբեր տարրական մասնիկներ և էլեկտրամագնիսային ճառագայթման քվանտեր:

Ըստ Իրանի նախագահին կից մակրոնախագծերի ազգային գիտատեխնիկական կենտրոնի փոխղեկավար Գուլամհուսեյն Ռահիմիի, հավակնոտ այս նախագիծը բաղկացած կլինի մի քանի փուլից:

Ռահիմին ասել է, որ նախագծի առաջին փուլը գնահատվում է 8 մլն դոլար, որոնք նախատեսված էր հատկացնել դեռ 2009-ին, սակայն մինչ օրս միայն այդ գումարի կեսն է հատկացվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---