Կիրսան Իլյումժինովն առաջարկել է շախմատային հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղում

Կիրսան Իլյումժինովն առաջարկել է շախմատային հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է շախմատային խաղ անցկացկնել Լեռնային Ղարաբաղում:

«Իմ գաղափարներից մեկն էլ հետևյալն է. խաղաղության գիծը արաբ-իսրայելյան սահմանին: Այնտեղ 6-մետրանոց պատ է կանգնած, այն հատվածում, որտեղ դեռ շինարարություն է գնում, կարելի է դնել շախմատի հազար սեղան, շուրջը նստեցնելով երեխաներին: Մահմուդ Աբբասի՝ Պաղեստինի առաջնորդի հետ, ես արդեն քննարկել եմ այդ գաղափարը: Իսրայելի ղեկավարությունը ևս կարծես չի առարկում: Մնում է նախապատրաստել ու իրագործել: Նույնը կարելի է անել նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ կարող են խաղալ հայ և ադրբեջանցի երեխաները»,-Իլյումժինովի խոսքն է մեջբերում itogi.ru-ն:

Ըստ նրա, շախմատը խաղաղարար առաքելություն է կատարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---