ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընդդիմության համակարգող կենտրոնն որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան «պետության ղեկավար Հեյդար Ալիեւի կողմից երկրի օրենքները խախտելու առնչությամբ»: Այդ մասին հայտարարել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Ալի Քերիմովը Ընդդիմության համակարգող կենտրոնի նիստից հետո: Նրա խոսքերով, կենտրոնը մտադիր է Սահմանադրական դատարանից պահանջել պարզություն մտցնել մի շարք հարցերի վերաբերյալ` մասնավորապես, թե ինչու մինչ օրս չեն հրապարակվել 1998 թվականի նախագահական եւ 2000 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական տեղամասերի արդյունքները, թե ինչու է Հեյդար Ալիեւը համատեղում պետության եւ կուսակցության ղեկավարի պաշտոնները, թե որքանով է օրինական նախագահական երրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու նրա ցանկությունը եւ այլն:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---