Համագործակցության ծրագրերի մշակման համար հայ-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի

Համագործակցության ծրագրերի մշակման համար հայ-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետին Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տիգրան Սարգսյանն ու Անտոնիո Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:

Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն ի պատիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոս Անջելեսի քաղաքապետի անունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---