Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով

Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ աշխատանքներն է շարունակում «ԱրմԹեք 2012» համաժողովը:

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել. «Երբ ժամանեցի Հայաստան՝ պատկերացում անգամ չունեի, որ այնտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդքան հաջողություններ են արձանագրվում: Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է: ԱՄՆ առևտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ տվյալներ, ուսումնասիրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով»:

Դեսպան Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այդ գյուտերը կարող են իրենց արժանի տեղը գտնել մարդասիրական և կոմերցիոն ձեռնարկություններում և «ԱրմԹեքը» լավ հնարավորություն է գյուտերին ճանապարհ բացելու համար:

Այնուհետև համաժողովի ներկաներին ողջունել են «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ջոն Չիլթոնը, «Ինթել» ընկերության փոխնախագահ Ջոն Դայվիսը և «Դ-Լինք» ընկերության փոխնախագահ Թոմաս Հանգը:

Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարության և «Ինթել» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին: Իսկ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր: ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սիլիկոնյան հովտում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնցից շատերն ունեն սեփական փոքր և միջին բիզնեսներ, մի մասն էլ աշխատում է հանրահայտ ՏՏ ձեռնարկություններում: Երիտասարդները վարչապետին տեղեկացրել են, որ իրենք համախմբվել են մի նախաձեռնության շուրջ, որի նպատակն է ստեղծել ցանց՝ ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների միջև: Ցանցում առայժմ ներգավված են հիմնականում ամերիկաբնակ թվով երկու հարյուր մասնագետներ:

Վարչապետը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է կապ հաստատել այդ երիտասարդների հետ և ամրապնդել փոխգործակցությունը: Երիտասարդները վարչապետին ներկայացրել են նաև իրենց ձեռնարկությունների գործունեությունն ու ապագա ծրագրերը:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---