Էկվադորի նախագահ. Ուգո Չավեսին վիրահատում են

Էկվադորի նախագահ. Ուգո Չավեսին վիրահատում են

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին քաղցկեղի հեռացման վիրահատություն են անում, հաղորդել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրերան:

«Իմ թանկագին բարեկամ և գործընկեր Ուգո Չավեսըիր կյանքի ծանր փուլերից մեկով է անցնում: Այժմ նրան շատ բարդ վիրահատություն են անում»,-ասել է Էկվադորի նախագահը:

Ավելի վաղ վենեսուելացի բժիշկ Ռաֆայել Մարկինան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում հաղորդել էր, որ Չավեսին 2-3 ամսվա կյանք է մնացել:

Նախքան վիրահատության մեկնելը Չավեսը հաղորդել էր, որ իր մահանալու դեպքում երկրի ղեկավարի պաշտոնը պետք է ստանձնի փոխնախագահ և ԱԳ նախարար Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---