Բուլղարիայի արտգործնախարար. Սիրիայի ճգնաժամի վերջին փուլն է

Բուլղարիայի արտգործնախարար. Սիրիայի ճգնաժամի վերջին փուլն է

PanARMENIAN.Net - Սիրիայի ճգնաժամի վերջին փուլն է և միանգամայն տեսանելի է, որ գործող ռեժիմը շուտով կտապալվի: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը Հայաստանի, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Շատ կարևոր է աշխատել Սիրիայում ազգային փոքրամասնությունների համայնքների, ընդդիմության և ընդհանրապես բոլոր ուժերի հետ, որպեսզի ապահովենք անցումային փուլի լավ ընթացքը և այդ երկրում ժողովրդավարության հաստատումը»,- ասաց նա: Նիկոլայ Մլադենովը նաև հայտնեց, որ մտահոգված են, սիրիահայ փախստականների հարցով: Նա տարածաշրջանում խաղաղություն պահպանելու կոչ արեց:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---