Աշխարհի չեմպիոն Անանդի հետ խաղալու իրավունքի համար հավակնորդների մրցաշարը կկայանա 2013-ի մարտին Լոնդոնում20 դեկտեմբերի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Լոզանում կայացել է դատավարություն` նախաձեռնված Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի կողմից, որը հայց է ներկայացրել ՖԻԴԵ-ի դեմ: Բուլղարական կողմը պահանջել է, մասնավորապես, լուծարել ՖԻԴԵ-ի և «Ագոնի» միջև պայմանագիրը, որի համաձայն հավակնորդների մրցաշարը պետք է կայանա հաջորդ տարվա մարտին Լոնդոնում: ԲՇՖ-ն պահանջել է չեղյալ հայտարարել մրցաշարը, հաղորդում է chess-news.ru-ն: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՖԻԴԵ-ի: Մերժվել են նաև ԲՇՖ այլ պահանջները, որոնք ընդունվել են Ստամբուլում կայացած Կոնգրեսում: Այդ կետերի համաձայն, ցանկացած ազգային ֆեդերացիա, որը ցանկանում է դատի տալ ՖԻԴԵ-ին, պետք է ՖՒԴԵ-ի հաշվին գրավադնի ավելի քան 200 հազար եվրո, իսկ եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ Միջազգային ֆեդերացիայի, ապա հայցվոր ֆեդերացիան պետք է ՖԻԴԵ-ին փոխհատուցի բոլոր ծախսերը, որոնք նա կրել է իր պաշտպանության համար: Այսպիսով, հիմա արդեն հստակ կարելի է փաստել, որ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ խաղալու իրավունքի համար հավակնորդների մրցաշարը կկայանա 2013-ի մարտին Լոնդոնում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |