«Սարդարապատ» շարժման ամանօրյա ուղերձը. Համախմբվենք համահայկական նպատակի շուրջ ու պայքարենք29 դեկտեմբերի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորում է Հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի գալիք տոների առթիվ` մաղթելով համազգային իղձերի իրականացում, իսկ յուրաքանչյուր հայ մարդուն` ամենայն բարիք ու երջանկություն: «Սարդարապատ» շարժումն այս մաղթանքի իրականացումը հնարավոր է համարում միայն համահայկական նպատակի շուրջ համախմբման ու պայքարի միջոցով: Այս մասին ասված է շարժման տարածած հայտարարության մեջ: Ինչպես հայտնի է՝ նախաձեռնող խումբը Նախախորհրդարան է ստեղծել, որով նպատակ ունի սահմանել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող, հզոր և մրցունակ պետության ձևավորումն ու տևական զարգացումը: «Քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության հերթական` «նախագահական ընտրություններ» կոչվող փուլին մասնակցելը համարժեք է հանցակցության: Միևնույն ժամանակ` առկա քաղաքական դաշտի ճահճացումը որպես անելանելի ողբերգական վիճակ ներկայացնելն ու դասական պասիվ բոյկոտ հայտարարելը նույնպես հարցի բավարար լուծում չէ, այլ ընդամենը տիրապետող համակարգի դեմ անզորության խոստովանություն: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դեռևս տատանվող բոլոր ազնիվ քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին հորդորում է դուրս գալ ճահճացած քաղաքական դաշտից, հրաժարվել հանցավոր համակարգի սահմանած խաղի կանոններից և բոյկոտ հայտարարելուց բացի` ակտիվորեն մասնակցել Հիմնադիր խորհրդարանի ձևավորման այլընտրանքային գործընթացին»,- ասված է հայտարարության մեջ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |