ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ 1 հուլիսի 2005 - 08:13 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Լիբանանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Մահմուդ Համմուդի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ եւ միջազգային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային զանազան ատյաններում փոխշահավետ գործակցության վերաբերյալ: Փոխշփումների ակտիվացման ուղղությամբ կարեւորվեց ԱԳՆ-երի միջեւ կանոնավոր խորհրդակցությունները` նախատեսված 2000թ. կնքված համապատասխան միջգերատեսչական արձանագրությամբ: Կողմերը բարձր են գնահատել երկու ժողովուրդների ավանդական սերտ կապերը եւ բարեկամությունը: Այնուհետեւ նախարարները ներկայացրեցին իրենց մոտեցումները միջազգային մի շարք հարցերի, մասնավորապես ՄԱԿ-ի բարեփոխումների եւ մերձավորարեւելյան զարգացումների շուրջ: Վարդան Օսկանյանն ընդհանուր գծերով անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |