Աֆղանցի զինվորականի համազգեստով անհայտը սպանել է բրիտանացի զինվորին

Աֆղանցի զինվորականի համազգեստով անհայտը սպանել է բրիտանացի զինվորին

PanARMENIAN.Net - Աֆղանստանի Գիլմենդ գավառում աֆղանական զինվորականի համազգեստով անհայտը սպանել է բրիտանացի զինվորին: Եվս մի քանի բրիտանացի զինծառայողներ վիրավորվել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, հարձակվողը նույնպես զոհվել է:

Անցած տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի շուրջ 60 զինծառայողներ են զոհվել նմանատիպ հարձակումների արդյունքում: Նման միջադեպերը անվստահություն են սերմանել միջազգային ուժերի զինվորականների շրջանում, որոնք մարզում են աֆղան զինվորականներին «Թալիբանի» դեմ պայքարելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---