Քաղաքագետ. Անսպասելի բեմադրություններ չեն ցուցադրվելու

Քաղաքագետ. Անսպասելի բեմադրություններ չեն ցուցադրվելու

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններն արդեն շատ քիչ հետաքրքրություն են ներկայացնում: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ բուն նախընտրական իրավիճակն ավելի վաղ էր սկսվել և շատ թափանցիկ հույսերը, թե ընտրություններում լիարժեք մրցակցություն կարող էին լինել, ցավոք, թե ոչ ցավոք, չարդարացվեցին: «Այսօր ութ թեկնածուների մեջ քիչ թե շատ հավանական հաղթողը գործող նախագահն է: Իսկ ներքին զարգացումների ենթատեքստը լուրջ հիմք չի տալիս սպասելու, որ շուտով անսպասելի բեմադրություն կցուցադրվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետը հույս հայտնեց, որ ընդդիմադիր ճամբարը չի փորձի կրկնել 2008-ի իր ինքնաբուխ ճանապարհը, քանի որ արաբական գարուններն իրականում ինքնաբուխ չեն լինում: «Ութ թեկնածուներից որոշ մարդիկ արդեն պատրաստ են, որ հայտարարեն, թե չեն կարողացել լուրջ պայքար մղել, քանի որ ընտրությունների ընթացքում անարդարություններ և օրինախախտումներ են եղել: Դա հին սցենար է: Երբ մրցակիցները հայտարարում են, թե անիմաստ է, քանի որ սցենարն արդեն պատրաստ է»,- նկատեց քաղաքագետը:

Ըստ Սերգեյ Շաքարյանցի, ընտրապայքարը անիմաստ դարձրեցին երեք գլխավոր ուժերը՝ դուրս գալով խաղից: «Անիմաստ է, որ տարբեր սպորտսմեններ և գործազուրկներ գրանցվեն որպես թեկնածուներ: Նրանց մասին հասարակությունը ոչինչ չգիտի և մեկ տարին անգամ բավարար չէ, որ նրանց հավատան ու վստահեն: Հարց է ծագում, թե ոնց են կարողացել վճարել այդ ութ միլիոն դրամը: Ո՞վ ես դու, ինչո՞ւ ես դու և որտեղի՞ց ես դու»,- եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---