Օբաման սատարել է ֆրանսիական բանակի գործողություններին Մալիում

Օբաման սատարել է ֆրանսիական բանակի գործողություններին Մալիում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարել է ֆրանսիական բանակի գործողություններին Մալիում և խոստացել է Ֆրանսիային իր աջակցությունը իսլամիստ ապստամբների դեմ պայքարում:

Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հեռախոսազրույցում Օբաման իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի և միջազգային հանրության ջանքերին:

Նախագահները քննարկել են Մալիում միջազգային առաքելության անհրաժեշտությունն ու «ճանապարհային քարտեզը, որը պետք է հանգեցնի ընտրություններին և ժողովրդավարական կառավարման վերականգնմանը երկրում»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---