Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ՀՈՒՍԱԼԻ ԹԻԿՈՒՆՔ ԿԼԻՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին Արցախի անկախության 14-րդ տարեդարձի առթիվ, հաղորդում է Հայաստանի մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն Արցախի հուսալի թիկունքն է եւ այդպիսին լինելու է միշտ»: Ուղերձում նաեւ ասվում է, որ Հայաստանը անելու է ամեն հնարավորը խնդրի արդարացի լուծումը մոտեցնելու համար եւ աշխատելու ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարիմ: «Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մեզ պարտադրված պատերազմում: Կառուցելով եւ ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` մենք կատարում ենք նաեւ մեր սուրբ նահատակների պատվիրանը: Մենք պարտավոր ենք արժանի գործերով շարունակել նրանց մեծագործությունը»,-նշվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---