ՎԱՇԻՆԳԹՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2 սեպտեմբերի 2005 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի գծով գլխավոր տնօրեն Մայք Կոզակի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Մ.Կոզակը կարեւորել է սահմանադրական բարեփոխումները եւ ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը` ավելացնելով, որ այդ հարցերը գտնվում են ԱՄՆ ուշադրության կենտրոնում, եւ որ իր երկիրը շարունակելու է աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու հարցում: Զրուցակիցները կարեւորել են նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսության կայացումը, հարավկովկասյան երկրներում անվտանգության եւ խաղաղության ամրապնդումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Մ. Կոզակը հատուկ ընդգծել է Հայաստանի խորհրդարանի դերը այդ հարցերի լուծման գործում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրեն Ջիմ Վաթսոնի, Եվրոպայի եւ Եվրասիայի ժողովրդավարության, կառավարման եւ սոցիալական բարեփոխումների տնօրեն Դեվիդ Աթվուդի, ինչպես նաեւ USAID այլ պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի սահմանադրական փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, հարեւան երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման, ժողովրդավարության հետագա զարգացման մասին հարցերը: Ա.Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել USAID կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերի համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել նոր ծրագրերի առնչությամբ Հայաստանի խորհրդարանի կողմից նոր առաջարկների ներկայացման մասին: Նշենք, որ Ա. Բաղդասարյանը գտնվում է Վաշինգթոնում` Խորհրդարանների ղեկավարների համաշխարհային վեհաժողովին մասնակցելու եւ ԱՄՆ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Հայաստանի խորհրդարանի խոսնակի այցն ԱՄՆ կավարտվի սեպտեմբերի 9-ին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |