Սերգեյ Լավրով. Ժամանակն է վերջ տալ Սիրիայի հակամարտությանը

Սերգեյ Լավրով. Ժամանակն է վերջ տալ Սիրիայի հակամարտությանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ: Հանդիպման թեման է իրավիճակը Սիրիայում:

«Մենք վճռական ենք պայքարելու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ: Մենք հորդորում ենք երկխոսություն սկսել կառավարության ու ընդդիմության միջև Ժնևի կոմյունիկեի հիման վրա»,-ասել է Սերգեյ Լավրովը ԱՊԼ անդամների հետ խորհրդակցությունից հետո:

Լավրովը նշել է, որ ժամանակն է վերջ տալ Սիրիայի հակամարտությանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---