Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել

Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել

PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարզպետի հրաժարականի մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, իսկ Սերժ Սարգսյանը դժգոհել է հատկապես այն պաշտոնյաներից, որոնք հասարակության շրջանում ակնհայտորեն ցածր վարկանիշ ունեն: ԳՄ նիստում հայտարարվել է, որ սպասվում են պաշտոնանկություններ, և պետք չէ հատուկ միջնորդություններ անել:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---