ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ23 սեպտեմբերի 2005 - 08:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը ամուսնու` Պեննտի Յարայարվիի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Բացի Հայաստանից Տ.Հալոնենը կայցելի Վրաստան եւ Ադրբեջան): Այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի եւ Ֆինլանդիայի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Պաշտոնական այցի ընթացքում Ֆինլանդիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, կայցելի Ս. Փարաջանովի թանգարան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Հալոնենին կհյուրընկալի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Բացի այդ ֆինական պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Ֆինլանդիայի նախագահը հանդիպում կունենա նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Սեպտեմբերի 28-ին ֆինական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |