Ր.Հովհաննիսյանը «Սարդարապատի» անդամների հետ քննարկել է շարժման հաղթանակին միտված քայլերը

Ր.Հովհաննիսյանը «Սարդարապատի» անդամների հետ քննարկել է շարժման հաղթանակին միտված քայլերը

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Կողմերը քննարկել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվել են ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---