Իվանիշվիլի-Սահակաշվիլի հանդիպումը. Խոսակցությունը ես՝ քեզ, դու՝ ինձ ոճով էր 4 մարտի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ այսօր կայացած հանդիպումն անվանել է «հանդիպում հանուն հանդիպման»: Ինչպես նշել է վարչապետը, Միխայիլ Սահակաշվիլին երեք հարց է առաջ քաշել՝ ԶԼՄ-ների ազատությունը, դատարանների ազատությունն ու մարդկանց հանդեպ զանգվածային բռնության դադարեցումը: Ըստ Ւվանիշվիլիի, նա հայտարարել է նախագահին, որ վերջինս չպետք է հայտարարություններ անի միայն ԱՄՆ և Եվրոպայի համար, դրանք պետք է ընդունելի լինեն նաև Վրաստանի քաղաքացիների համար: «Ես հորդորեցի նրան այնպես խոսել, որ դա հասկանալի և ընդունելի լինի Վրաստանի քաղաքացիների համար: Նա պատասխանեց, որ դա զուտ իմ կարծիքն է, իսկ ինքն այդպես չի կարծում: Խոսակցությունը դու՝ ինձ, ես՝ քեզ ոճով էր ընթանում»,-ասել է Իվանիշվիլին: Կառավարության գրասենյակում տեղի է ունեցել նախագահ Սահակաշվիլիի և վարչապետ Իվանիշվիլիի երկրորդ հանդիպումը խորհրդարանական ընտրություններից հետո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |