ԱՄՆ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ 4 հոկտեմբերի 2005 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոփոխվել, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքքորմակը: Մաքքորմակը հայտարարել է այս մասին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Բուշին ուղղված 59 կոնգրեսականների նամակը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու մասին, կարող է վկայել ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին: «Մենք, իհարկե, ողջունում ենք Կոնգրեսի անդամների հետաքրքրությունը տարբեր արտաքին քաղաքական հարցերի, այդ թվում` այս հարցի նկատմամբ: ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի նկատմամբ չի փոխվել: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ առկա հակասությունների լուծմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր ջանքերը: Սակայն մեր քաղաքականությունը ոչ մի փոփոխություններ չի կրել», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |