Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից անընդունելի է Եվրոպայի համար 4 հոկտեմբերի 2005 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիին, հաղորդում է ՀՀ կառավորության մամլո ծառայությունը: Դրական գնահատելով Եվրախորհրդի կոնգրեսի հետ Հայաստանի գրեթե տասնամյա համագործակցությունը` տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացի եւ դրա վերահսկողության ուղղությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցությունն այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվի: Նա ողջունել է ԵԽ կոնգրեսի նախագահի այցը Հայաստան` մանավանդ այն շրջանում, երբ մեր երկրում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց հետեւում է նաեւ կոնգրեսի պատվիրակության դիտորդական առաքելությունը: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայումս մեր երկրում տեղի են ունենում ակտիվ գործընթացներ, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների քննարկումները. համապատասխան օրինագիծը շուտով դրվելու է հանրաքվեի: Ջովաննի դի Ստազին ընդգծել է, որ հետեւելով Հայաստանում տեղական ինքնակառավարման մարինների` մինչեւ այժմ կայացած ընտրություններին, կարող է արձանագրել, որ իրավիճակն այդ ոլորտում նկատելիորեն բարելավվում է, մեծանում է բնակչության մասնակցության աստիճանը, իշխանությունները եւ հանրությունը որոշակի փորձ են ձեռք բերում ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման ճանապարհին, ինչը չափազանց հուսադրող է: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ԵԽ կոնգրեսի նախագահը կարեւորել է, մասնավորապես, Երեւանի քաղաքապետի ընտրովիության սահմանումը, իշխանության ապակենտրոնացմանն ուղղված քայլերը: Պարոն դի Ստազին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին «Տեղական ինքնակառավարման մասին» խարտիայի պահանջների իրականացման հարցում եւս, որը մեր երկիրը վավերացրել է դեռեւս 2003թ.: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ուղին ընտրած Հայաստանը միշտ էլ հանդես է եկել հարավկովկասյան տարածաշրջանային ակտիվ փոխգործակցության նախաձեռնությամբ եւ այսուհետ էլ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ: Իր հերթին Ջովաննի դի Ստազին կարեւորելով նաեւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը հարեւան երկրների միջեւ, այդ տեսակետից անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը: Նա ընդգծել է, որ եվրոպական հանրության համար անհանդուրժելի է նաեւ եվրոպական տարածքում ամեն տեսակի բաժանարար գծերի անցկացումը: Պատրաստակամություն հայտնելով օժանդակելու տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բոլոր` այդ թվում նաեւ Հայաստանի նախաձեռնություններին, նա առաջ է քաշել տեղական ինքնակառավարման մարմինների տարածաշրջանային կենտրոնի ստեղծման գաղափարը, ինչը, ըստ նրա, կնպաստի դրանց միջեւ տնտեսական, սոցիալական, մշակութային համագործակցության հաստատմանը: Ողջունելով այդ գաղափարը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու նմանատիպ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել նաեւ ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը: Նա ողջունել է վաղը Երեւանում մեկնարկելիք «Տրանսսահմանային համագործակցությունը Եվրոպայում» համաժողովը եւ հաջողություններ է մաղթել երկրների ու ժողովուրդների միջեւ խաղաղության, հանդուրժողականության հաստատմանն ու կայուն զարգացմանն ուղղված համաժողովի աշխատանքին: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |