Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայի» հետ խաղը մեզ համար լավ դաս կլինի 6 մարտի 2013 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայից» պարտվելուց հետո (0:3) ասել է, որ հենց իրենք են մեղավորը պարտության մեջ: «Շախտյորը» լավ չէր խաղում, իսկ երկրորդ կեսում ինչ-որ վտանգավոր պահեր կարողացավ ստեղծել, սակայն չկարողացանք դրանից օգուտ քաղել: Կարծում եմ, որ մեզ համար լավ դաս կլինի այս պարտությունը, և մենք նման սխալներ մյուս հանդիպումներում այլևս թույլ չենք տա»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է football.ua: Նա նաև հավելել է, որ իրենց մոտ լավ դրսևորվել չէր ստացվում, քանի որ «Բորուսիան» թույլ չէր տալիս. «Խնդիրը մեր մեջ է: Աշխատում էինք, բայց ինչ կարող ենք անել, եթե մենք չունենք այնպիսի ուժեղ խաղացողներ, ինչպիսիք կան «Բորուսիայում»: Բայց մենք պարտավոր ենք պայքարել դժվարությունների դեմ»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |