Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղի ունենալ Լյուբլյանայում 6 հոկտեմբերի 2005 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանկանը չի բացառում, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ տարվա դեկտեմբերին Լյուբլյանայում: Սակայն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պաշտոնական հրավեր դեռեւս չի ստացվել: «Բացառված չէ, որ մենք հանդիպենք, քանի որ այդ ժամանակամիջոցում լինելու ենք Լյուբլյանայում»,-նշել է Վ.Օսկանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում այցով Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նոր ժամկետը կորոշվի հենց այդ այցի ժամանակ: Ըստ նրա, հավանական է, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայանա դեկտեմբերի 4-5 Լյուբլյանայում: Այն կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների Լյուբլյանայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |