Վիկտոր Նադեին-Ռաևսկի. Իրավիճակն Ադրբեջանում միայն արտաքնապես է գեղեցիկ թվում

Վիկտոր Նադեին-Ռաևսկի. Իրավիճակն Ադրբեջանում միայն արտաքնապես է գեղեցիկ թվում

PanARMENIAN.Net - Իրավիճակն Ադրբեջանում միայն արտաքնապես է գեղեցիկ թվում: Սակայն նավթային բլիթը, որը ստացել է հանրապետությունը, անհավասար է բաշխվում, միայն վերնախավն է սերուցքը ստանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Սևծովայն և Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին: Ըստ նրա, ինչ էլ ասեն իշխանությունները, 3 միլիոնը Ադրբեջանից դուրս են գտնվում: «Եթե այնտեղ լավ լիներ, նրանք վաստակելու այլ վայրեր չէին որոնի: Իսկ Ռուսաստանը նրանց ուժի ու կապիտալի կիրառման վայրն է: Այսինքն իրավիճակը բարենպաստ չէ: Սակայն, դատելով նրանից, թե ովքեր են հանդես գալիս այդ հանրահավաքներում, պարզ է, որ դա հին դիրքորոշում է, որ բոլորին հայտնի է ու ոչ մի բանի ունակ չէ: Ճիշտ է, այն, որ ադրբեջանցիները համարձակվել են ցույցի դուրս գալ, արդեն պատկերավոր փաստ է: Առավել ևս, որ դուք գիտեք, թե ինչպես են այնտեղ վարվում ընդդիմության հետ: Սակայյն երբ նոր մարդիկ դուրս գան, արդեն հնարավոր կլինեն լուրջ ցնցումներ»,-ասել է նա:

Ռուս փորձագետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ դեռ վաղաժամ է խոսել Ադրբեջանում «արաբական գարնան» մասին: «Իշխանությունը Բաքվում ոչ մի բանի առջև կանգ չի առնի, դեռևս բոլոր դժգոհությունները հաջողությամբ ճնշվում են: Իսկ այն, որ բողոքի ակցիան կապված էր զինվորների մահվան հետ, ևս վկայում է այն մասին, որ ամեն ինչ չէ, որ բարեհաջող է հանրապետության պետական մեքենայում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---