Կոնգրեսական Բոբ Բյուփրեզը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող հանձնախմբին17 հոկտեմբերի 2005 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Կոլորադո նահանգից կոնգրեսական Բոբ Բյուփրեզը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ): Այդպիսով, Հանձնախմբի անդամների թիվը հասավ 147-ի: «Ես հպարտ եմ Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբին անդամակցելուս կապակցությամբ: Ես ակնկալում եմ ամերիկահայերի հետ միասին աշխատել ինչպես Կոլորադոյում, այնպես էլ ամբողջ երկրի տարածքում, որպեսզի ամերիկահայերի խնդիրները հնչեցվեն Կոնգրեսում»: ԱՀՀ Արեւմտյան գրասենյակի տնօրեն Լենա Կայմյանը հույս է հայտնել, որ Բոբ Բյուփրեզի եւ նրա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքն, ուղղված Հայաստանին ու Ղարաբաղին ցուցաբերվող շարունակական օգնության ցուցաբերմանը, Հայաստանի մեկուսացումը վերացնելու դեմ պայքարին եւ Հայաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը: Նշենք, որ Բ.Բյուփրեզը դարձավ Կոլորադո նահանգի առաջին ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող հանձնախմբում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |