Ավտովթարի արդյունքում մահացել է Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին, Երեւանի հյուսիս-արեւելյան մուտքի մոտ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ Մամիկոն Տոնոյանը: Ինչպես հաղորդել են նախագահի աշխատակազմում, ավտոմեքենան, որը վարում էր Մամիկոն Տոնոյանը, ընթանալով մեծ արագությամբ բախվել է եզրապատնեշին, շրջվել է եւ հայտնվել հանդիպակած մասում: Մ.Տոնոյանի կինը, որը նույնպես մեքենայում է եղել, վնասվածքներով հասցվել է հիվանդանոց: Մամիկոն Տոնոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---