Սաուդյան Արաբիայում կարող են արգելափակել Skype-ը

Սաուդյան Արաբիայում կարող են արգելափակել Skype-ը

PanARMENIAN.Net - Skype, Viber WhatsApp հավելումներն ու փակ ծածկագրով այլ ծրագրերը կարող են արգելափակվել Սաուդյան Արաբիայում, հայտնել են տեղական կանոնակարգող մարմինները:

Ազգային կանոնակարգողը պահանջում է հնարավորություն տալ դիտարկել հավելումների աշխատանքը: Ինչպես հայտնում են տեղական թերթերը, հեռահաղորդակցային ընկերություններին պատասխանի համար մեկ շաբաթ է տրվում: Պատճառների մասին ոչինչ չի ասվում:

Սաուդյան բլոգեր Ահմեդ Օրմանը գտնում է, որ տեղական ընկերությունները կարող են համաձայնվել կանոնակարգող մարմինների պահանջների հետ, քանի որ կորուստներ են կրում անվճար հավելումների տեղադրման պատճառով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---