Նովրուզ Մամեդով. Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամկետները դեռեւս որոշված չեն24 նոյեմբերի 2005 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Առայժմ որոշված չեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման տեղն ու ժամանակը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Ն.Մամեդովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առաջարկներ են եղել, այդ թվում` նախագահների հանդիպում կազմակերպել 2006 թվականի հունվարին: «Այդ առաջարկության հետ կապված առայժմ կոնկրետ ոչինչ չկա: Ենթադրում եմ, որ այդ առաջարկությունը ստացել է նաեւ հայկական կողմը, որը հավանաբար դրական արձագանք կտա այդ հանդիպմանը»,- նշել է Մամեդովը: Հիշեցնենք, որ օրերս Լյուբլյանայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «իրական հնարավորություն է տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական առաջխաղացման համար»: Ըստ ՀՀ նախագահի, ինքն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացում դեկտեմբերի կեսին, երբ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռ.Քոչարյանը նշել էր, որ 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Կարծում եմ, որ հունվարի վերջում մենք կկարողանանք առավել կոնկրետ զրուցել լրագրողների հետ»,-ավելացրել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |