2013թ. առաջին 3 ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 306 467 ուղևոր

2013թ. առաջին 3 ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 306 467 ուղևոր

PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-մարտ ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 306 467 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 303 571 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 141 192 մարդ` 2012թվականի 138 691 -ի դիմաց, մեկնել է 165 275 մարդ` 2012 թվականի 164 880 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 2 523 տոննա բեռ` 2012թ. 2 164 տոննայի դիմաց:

Մասնավորապես, արտահանվել է 1 465 տոննա բեռ` 2012թ. 907 տոննայի դիմաց և ներկրվել է 1 058 տոննա` 2012թ. 1 257 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 1 935 ` 2012թ. նույն շրջանի 2 150 -ի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---