Ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտը «կողմերի կարծր դիրքորոշումն» է29 նոյեմբերի 2005 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում եւ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում որոշ չափով արգելակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մասշտաբային քաղաքական գործընթացների բացակայությունը Հայաստանում եւ Ադրբեջանում 2006 թվականին շատ ավելի բարենպաստ հող է ստեղծում բանակցությունների համար: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար եւ ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծող լիազոր ներկայացուցիչ, այժմ Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, համարել, թե 2006 թվականը ճակատագրական կդառնա եւ բոլոր խնդիրները կհաջողվի լուծել, «չափազանց պարզունակ մոտեցում» կլիներ: «Բարենպաստ պայմանները անհրաժեշտ է օգտագործել»,-ասել է նա: Ըստ Կազիմիրովի, 2006 թվականը կարելի է համարել «ճշմարտության պահ», քանի որ հաջորդ 2 տարիները կրկին հարուստ կլինեն ներքաղաքական գործընթացներով: Ընդ որում Կազիմիրովը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճանապարհին եղած գլխավոր խոչընդոտը ոչ թե ընտրական գործընթացների գործոնն է, որը ժամանակավոր բնույթ է կրում, այլ «հակամարտության կողմերի չափազանց կարծր դիրքորոշումները»: «Առանց հավասարակշռված զիջումների հնարավոր չէ լուծել ոչ մի հակամարտություն: Այն կողմը, որը հայտարարում է, թե բան չունի զիջելու, քանի որ ամեն ինչ արդեն զիջված է, խաբում է կամ իրեն, կամ բոլոր մյուսներին»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով այն տեսակետը, թե ղարաբաղյան հակամարտությունը եւ նրա կարգավորման ձգձգումը Ռուսաստանի համար Հայաստանի վրա ազդեցության լծակներ են` Կազիմիրովն ընդգծել է, որ դա բավական պարզունակ մոտեցում է: «Ռուսաստանին հարկավոր են հանդարտ զարգացող հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,-ասել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |