Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» պահանջել է տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» պահանջել է տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ըստ ամենայնի այս ամռանը կլքի ալումբը:

Մխիթարյանը, որն իր ակումբում տարեկան վաստակում է մեկ միլիոն եվրո, պահանջել է, որ տարեկան ստանա 2,5 մլն: Սակայն «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ սա ոչ ռեալ է, տեղեկացնում է champion.com.ua:

Չի բացառվում, որ «հանքափորները» մրցաշրջանի ավարտին վերանայեն Մխիթարյանի պայմանագիրը, որի ծառայություններով հետաքրքրված են մի շարք այլ եվրոպական ակումբներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---