Հայաստանը եւ Բուլղարիան հուշագիր են ստորագրել եվրա-ատլանտյան կառույցներում համագործակցության մասին 8 դեկտեմբերի 2005 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի այցը եվրոպական կառույցներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, Բուլղարիայի դեսպանությունում Վ.Օսկանյանն ու Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Իվայլո Կալֆինը ստորագրեցին Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում եւ Եվրա-ատլանտյան կառույցներում համագործակցության մասին Հուշագիր: Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակել ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում եւ ամրապնդել կազմակերպության դերը, որպես հակամարտությունների կարգավորման միջոցի, ԵԱՀԿ տարածաշրջանում, ներառյալ Հարավային Կովկասը: Կողմերը պարտավորվում են նաեւ խթանել փոխադարձ համագործակցությունը Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում` ուղղված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ գործընկերության հաջող զարգացմանը, եւ աջակցել Հայաստանի Հանրապետության ձգտմանը` զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Հուշագրով նախատեսվում է նաեւ համագործակցություն ծավալվել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հնարավորությունների լիարժեք օգտագործմանն ուղղված գործողությունները զարգացնելու նպատակով: Նույն օրը երեկոյան Բրյուսելում Վարդան Օսկանյանը մասնակցեց ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կազմակերպել էր Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |